ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանն
առաջարկում է քաղաքաշինության բնագավառում ներդրումային ծրագրեր
իրականացնող սուբյեկտներին մասնակցել Երևանում նախատեսվող քաղաքաշինական
հետևյալ ծրագրին։
2010 թվականին Մաշտոցի պողոտա, Կորյունի և Իսահակյան
փողոցներով պարփակված տարածքում բնակելի տների հրդեհման պատճառով առաջացել է
տվյալ տարածքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիր։ Քաղաքապետարանը
ծրագրել է լուծել ոչ միայն հրդեհի հետևանքով անօթևան մնացած բնակիչների
բնակարանային խնդիրը, այլ նաև իրականացնել տվյալ տարածքի կառուցապատման,
այդ թվում՝ բարեկարգման աշխատանքներ։
Ներկայումս թաղամասը պարագծային
կառուցապատված է 3-5 հարկանի սեկցիոն տիպի բնակելի տներով։ Թաղամասի միջին
հատվածը (մինչև տեղի ունեցած հրդեհը) կառուցապատված էր 1-2 հարկանի ոչ
սեյսմակայուն շինություններով, անկազմակերպ, տարերայնորեն ձևավորված
ցածրահարկ խարխուլ բնակելի տներով, մետաղական և քարե ավտոտնակներով,
որոնցում պահպանված չէին բնակչության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ
պայմանները։
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրով նշված
թաղամասը (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 7252քմ, որից համայնքային
սեփականություն՝ 4384քմ) պետք է բերվի ավարտուն և ամբողջական տեսքի։
Կենսագործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով
ներթաղամասային հատվածները կենթարկվեն բարեկարգման և կհամալրվեն կանաչապատ
տարածություններով, խաղահրապարակներով և ստորգետնյա ավտոկայանատեղերով,
ինչպես նաև հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։
Նշված
քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով հրավիրվում են քաղաքաշինության
ոլորտում գործունեություն ծավալող ներդրողները՝ ներկայացնելու սեփական
միջոցների հաշվին խնդիրների լուծման համար համապատասխան առաջարկություններ.
- Հրդեհից տուժած բնակիչներին բնակարաններով ապահովում Կենտրոն վարչական շրջանի տարածքում (թվով 42 բնակարան՝ 3800քմ),
- Նշված բակային տարածքի կառուցապատում և բարեկարգում։
Երևանի
քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնում քննարկելու քաղաքաշինական
ծրագրին մասնակցել ցանկացող ներդրողների առաջարկները, որոնք կարող են
ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին։
Հեռ. 514158