Հայտարարություն
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի, տրանշ 1-ի շրջանակներում իրականացվելիք հողի օտարման և տարաբնակեցման թեմայով հանրային խորհրդատվություն
Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները` ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ մշակված` կայուն, սոցիալապես մատչելի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացման նպատակով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչել (No. 990-Ն, ընդունված 2011թ. մայիսի 26-ին) հետևյալ ճանապարհային հատվածներում `
1. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի,
2. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի:
Նշված տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների «Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերը» նախապատրաստվում են ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության համաձայն:
Դուք հրավիրված եք մասնակցելու ենթածրագրի հանրային խորհրդատվությանը, որի ընթացքում կտեղեկանաք հողի օտարման և տարաբնակեցման գործընթացին, փոխհատուցման և վերականգնման իրավունքներին և հնարավորություն կունենաք մասնակցել այդ խնդրի հետ կապված Ձեզ հուզող հարցերի քննարկմանը:
Հանրային քննարկումը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 19-ին և 23-ին ժամը 14.00.-ին, թիվ 98 միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` (099) 80 08 99, 58 51 20:
Ծրագրի համարը` 42417-01:
<<Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ