Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

16.11.2011

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2011 թվականի  նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու վեցերորդ  նստաշրջանի երրորդ  նիստը:


ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Օրակարգի նախագծի հաստատում։
  • Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի  դեկտեմբերի 23-ի N55-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
  • Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Ա. Տիգրանյան փողոցի հ.38 հասցեում գտնվող բնակելի մասնաշենքը /կցակառույցը/ նվիրելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հունիսի 24-ի N252-Ա որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին։
  • Երևան քաղաքի  ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N169-Ն որոշման  մեջ  փոփոխություններ  կատարելու  և գումար հատկացնելու մասին։
  • Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին։
  • Գույք ընդունելու մասին։
  • Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
  • Գույքը նվիրաբերելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 7-ի N5323-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  • Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիրը հաստատելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի հոկտեմբերի 12-ի N4733-Ա որոշումը հաստատելու մասին։

  • Երևանի քաղաքապետարան