Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը ժամանակավորապես (ս/թ. դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը) դադարեցնում է <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքները: Փոխարենը զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ամանորյա տոնակատարությունների, ակցիաների և նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերած ընկերությունների կոլեկտիվ պատվերների շրջանակներում:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին:
Հեռ.` 514-230, Էլ. փոստ` tourism@yerevan.am:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության
տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին