Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

15.12.2011

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2011 թվականի  դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու վեցերորդ  նստաշրջանի չորրորդ նիստը:


ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Օրակարգի նախագծի հաստատում։
  • Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի մասին։
  • Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վճարման, կանոնադրական կապիտալն ավելացնելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին։
  • Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին։
  • Աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը հաստատելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N6356-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  • Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
  • Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
  • Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
  • Երևան քաղաքի Սիսակյան փողոցի հ.22 հասցեում կառուցվող շենքի բնակարանն անհատույց օտարելու և Երևանի ավագանու 2011 թվականի սեպտեմբերի 13-ի հ.299-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
  • Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
  • Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
  • Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
  • Գույք ընդունելու մասին։
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Սալտիկովի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամսոն Գասպարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • Հասարակական-քաղաքական գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, գնդապետ Պերճ Բոշնաղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ՀԽՍՀ արվեստի առաջին վաստակավոր գործիչ Գարեգին Լևոնյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նագուշ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • <<Սրտաբանություն>> գիտահետազոտական ինստիտուտը  ՍՍՀՄ  բժշկական  ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ Լևոն Հովհաննիսյանի անվամբ անվանակոչելու մասին։
  • Բժիշկ-գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերասիմ Աղաջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • Լեմվել Վալեսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Պավել Լիսիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Լուսինե Զաքարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • Վահրամ Գայֆեճյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • Գևորգ Քոչարի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ