ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունվարի 16-ի թիվ 208-Ա որոշմամբ.
2012թ. հունվարի 20-ին, ժամը 11:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գումար հատկացնելու և <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին։
2. Երևանի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3. Երևանի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N4-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։
4. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին։
5. Գույք ընդունելու մասին։
6. Քաղաք Երևանի, Հայաստան, և քաղաք Վենետիկի, Իտալիա, միջև քույրացման վերաբերյալ։
7. Վ. Նիկոյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ