Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

06.02.2012

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի  փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Օրակարգի նախագծի հաստատում։
  • Երևանի ավագանու յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
  • Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների /Տյուլենինի/ փողոցի հ.10 հասցեում գտնվող շենքի չսեփականաշնորհված տարածքներն անհատույց օտարելու թույլատրություն տալու մասին։
  • Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
  • Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
  • Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
  • Գույք ընդունելու և <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին։
  • Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • Նվիրատվություն տրամադրելու մասին։
  • Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ  պատվիրակելու մասին։
  • <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին։
  • <<Գրիգոր Նարեկացի>> բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունվարի 30-ի N666-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։


  • ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ