ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ
27.02.2012
2012թ. փետրվարի 27-ին ժամը 17-ին Երևանի քաղաքապետարանի հինգերորդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ՕՐԱԿԱՐԳ
- <<ՓիԱր-ի Զարգացման Կենտրոն>> հանրային կապերի հ/կ-ի կողմից ներկայացված <<Բրենդ Այգի>> նախագիծ-առաջարկ` տպագրված և թվայնացված տարբերակներով առաջարկությանը կարծիք տալու մասին:
- ՀՀ պետական նոր խորհրդանիշների` զինանշանի, դրոշի և օրհներգի վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու մասին:
- Նոյի աշտարակի կառուցման վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու մասին:
- Դերենիկ Դեմիրճյանի արձանի տեղադրման վայրի ընտրության վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու մասին:
Երևանի քաղաքապետարան