Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի նիստի օրակարգի

07.03.2012

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի  մարտի 16-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի երկրորդ նիստը:

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին։
3. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։
4. Երևան քաղաքում վերգետնյա անցումներ կառուցելու  աշխատանքների դիմաց վճարման սկզբունքին հավանություն տալու մասին։
5. Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին։
6. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N345-Ն որոշման մեջ լրացում և  փոփոխություններ կատարելու մասին։
7.   Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
8. Երևանի քաղաքապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N7270-Ա և 2012 թվականի փետրվարի 23-ի N1872-Ա որոշումներին հավանություն տալու մասին:
9. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
10. Երևան քաղաքի սեփականություն համարվող  բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Երևան քաղաքի սեփականություն համարվող  բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևան քաղաքի սեփականություն համարվող  բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
14. <<Երկրապահ կամավորականների միություն>> հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին։
15. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
16. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման արդյունքները հաստատելու մասին։
17. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ  և  փոփոխություններ կատարելու մասին։
18. <<Երևանի հ.153 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
19. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին <<Երևանի պատվավոր քաղաքացի>> կոչում շնորհելու մասին։
20. Երևան քաղաքի <<Վահագնի>> թաղամասի ներթաղամասային փողոցներն անվանակոչելու մասին։
21. <<Սրտաբանություն ԳՀԻ>> փակ բաժնետիրական ընկերությունը ՍՍՀՄ բժշկական ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ  ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ Լևոն Հովհաննիսյանի անվամբ անվանակոչելու մասին։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ