Հայտարարություն
12.03.2012
Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն մարտի 13-ին, ժամը 11:00-ին՝ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանից: Քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները թանգարանի բակից Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով քայլերթով կընթանան դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ ելույթներ կունենան, կասմունքեն մտավորականներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ: Այնուհետ հանդիսությունները կշարունակվեն Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կբացվի <<Եղիշե Չարենց` դիմանկարների շարք>> ցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն