Պահոց

Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է <<Պատանի հնագետ>> դպրոցի դասընթացի մասնակցության հայտեր

03.04.2012

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր <<Պատանի հնագետ>> դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` հերթագրվելու դպրոցի 1-ին դասընթացին և պեղումների գործաշրջանին: Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Տեսական դասընթացին կհետևեն գործնական պեղումները` թանգարանի հարևանությամբ կազմակերպված ուսումնական պեղավայրում:



Դասընթացը նախատեսում է տեսական և գործնական պարապմունքներ հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների  նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ: Դպրոցի նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում և գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2012թ. ապրիլի 30-ը` նշելով  դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը (դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն), մշտական բնակության վայրը և հասցեն,  հեռախոսի համարը:  Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am
Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ (ք. Երևան, Էրեբունի փող. 38) կամ erebunimuseum@gmail.com էլ. փոստով: Մանրամասների համար կարող եք զանգահարել  (+37410)43-89-53 հեռախոսահամարով (Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին):

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան