Հայտարարություն
ՀՀ վարչապետի 02.03.2012թ. հ. 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը նյութեր ներկայացնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանը դիմում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր <<Գապբնակշին>>, <<Նարեկգրադ>>, <<Գրադինվեստ>>, <<Վիզկոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և անհատ ձեռներեց Գագիկ Պապոյանի հետ կնքված` պետության և հասարակության կարիքների համար վերցված գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր ունեցող անձանցից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք են բերել գույքային իրավունք, ներկայացնելու իրենց եւ իրացված տարածքների բնակիչների միջև կնքված պայմանագրերը <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ` մինչեւ ս/թ. ապրիլի 25-ը, ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 5-րդ հարկ 501 սենյակ, հեռախոս` (+37410)56-36-01:
Երևանի քաղաքապետարան