Պահոց

Հայտարարություն

04.04.2012

Հարգելի գործընկերներ,
Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվելիք Մոսկվայի օրերի շրջանակում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը.

ԱՊՐԻԼԻ 5
16.30 - Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ներկայացուցիչները Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կմասնակցեն ֆոտոցուցահանդեսի բացմանը:
19.00 - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Երևանում Մոսկվայի օրերի բացման հանդիսավոր արարողություն՝ գալա-համերգ: 

ԱՊՐԻԼԻ 6
09.00 - Մոսկվայի պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
10.00 - Մոսկվայի տան ցուցասրահ. <<Մոսկվան ներդրումների և հեռանկարների քաղաք>> ցուցադրության բացում:
10.30 - Մոսկվայի տան կոնֆերենս-սրահ. Ներդրումային համաժողովի բացում և աշխատանքների մեկնարկ:
12.50 - Հանդիպում ԶԼՄ-ների հետ (Մոսկվայի տան կոնֆերանս-սրահ):
12.00 - <<Կրթության ոլորտի նորարարական մեթոդների կիրառումը և կատարելագործումը ժամանակակից դպրոցում ռուսաց լեզվի դասավանդման գործում>>՝  Կլոր սեղան Երևանի՝  Ա. Ս. Պուշկինի անվան N8 դպրոցում:
15.00 - <<Մշակութային ժառանգության պահպանությունը Երևանի և Մոսկվայի օրինակով>>՝  Կլոր սեղան Մոսկվայի տանը:
15.00 - <<Կամավորական շարժում. մասնակիցների մոտիվացում և աշխատանքի նոր ձևերի ներդրում>>՝ Կլոր սեղան Սլավոնական համալսարանում, Հ. Օրբելու 123:
15.00 - <<Բարեկամության ծառատունկ>>. Եղրևանիների տունկ (տնկարկում սլավոնական համալսարանի ծառուղում)

ԱՊՐԻԼԻ 7
11.00 - Լինգաֆոն դասարանի բացում Երևանի Վ. Մայակովսկու անվան դպրոցում:
16.00  -  Մոսկվայի տուն՝ Կամերային երաժշտության համերգ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն