Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին

05.04.2012

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ 3060-Ա որոշմամբ` 2012 թվականի ապրիլի 11-ին, ժամը 10:30-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1.
Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։

2. Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու մասին։

3. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N345-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Երևան  քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N 11-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

Երևանի քաղաքապետարան