Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2012թ. ապրիլի 18-ի նիստի օրակարգի

10.04.2012

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի  ապրիլի 18-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի երրորդ նիստը:

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ   փոփոխություններ կատարելու մասին։
3. <<Մաքուր Աջափնյակ>>  փակ բաժնետիրական ընկերությանը 2010 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի վճարումից մասնակի ազատելու մասին։
4. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 22-ի N2678-Ա որոշումը հաստատելու մասին։
5. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի փետրվարի 14-ի N393-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
6. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
7. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
8. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին։
9. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
10. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
14. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 24-ի N2778-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
15. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին։
16. <<Երևանի <<Սեբաստիա>> մշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
17. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գևորգ Աշուղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
18. Շավարշ Սիմոնյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
19. Կարլեն Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
20. Էդուարդ Մարգարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
21.  Երևանի քաղաքապետի  2012 թվականի մարտի 27-ի <<Երևանի քաղաքապետի  2011 թվականի հոկտեմբերի 12-ի <<Երևանի սպորտ կոմիտե>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին>> N2833-Ա որոշումը հաստատելու մասին։

Երևանի քաղաքապետարան