Պահոց

Հայտարարություն

20.04.2012

Երևանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում <<D>> կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։
<<D>> կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող <<B>> կամ <<C>> կարգի վկայական ունեցող վարորդների համար <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։
Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել <<Երևանի ավտոբուս>> ՓԲԸ՝ (010) 67 44 20, (010) 67 44 24 և (077) 41 00 10  հեռախոսահամարներով։

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ