Հայտարարություն
20.04.2012
Սիրելի հայրենակիցներ,
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
ժամը 15.00 - 19.00
Հանրապետության հրապարակում
ժամը 17.30 - 19.30
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում
ժամը 17.00 - 21.00
Շահումյան հրապարակում
ժամը 17.00 - 22.00
- Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
- Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
- Հյուսիսային պողոտայում
ժամը 22.00 - 24.00
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածում
Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարան
Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանություն