Պահոց

Մամուլի հաղորդագրություն

25.04.2012

Հարգելի գործընկերներ,
ապրիլի 25-ից 28-ը Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները.

Ապրիլի 26-ին

ժ.10։00 - Ռուս-հայկական սլավոնական համալսարան - Սանկտ Պետերբուրգի և Երևանի բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան
ժ.11։00 - Երևանի քաղաքապետարան, բրիֆինգների դահլիճ - կլոր սեղան <<Սանկտ Պետերբուրգի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները>> թեմայով։
ժ.11։00 - Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ - ցուցահանդես՝ <<Շեքսպիրը փոփոխական աշխարհում>>
ժ.12։00 - Շախմատի տուն - Սանկտ Պետերբուրգի և Երևանի բարձրակարգ շախմատիստների ընկերական հանդիպում
ժ.12։30 - Պուշկինի անվան դպրոց - Սանկտ պետերբուրգի բուհերի ներկայացում
ժ.12։30 - Երևանի քաղաքապետարան - Սանկտ Պետերբուրգի պատվիրակության ներկայացուցիչների մամլո ասուլիս
ժ.12։00 - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ - Դրամատիկական թատրոնների դերասանների համար ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Լեոնով-Գլադիշևի վարպետության դաս
ժ.15։00 - Ռոսսոտրուդնիչեստվո - Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հանդիպումը շրջափակված Լենինգրադի Երևանում բնակվող բնակիչների հետ
ժ.19։00 -  Արամ Խաչատրյան համերգասրահ - Սանկտ Պետերբուրգի օրերի բացման գալա-համերգ

Ապրիլի 27-ին

ժ. 10։00 - Այցելություն Ծիծեռնակաբերդ
ժ. 19։00 - Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն - Ֆոնտանկայի երիտասարդական թատրոն՝  <<Հինգ գիշերներ>>
ժ.19։00 - Կամերային երաժշտության տուն - Երգերի, ռոմանսների երեկո

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն