Պահոց

Հայտարարություն

16.05.2012

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերի հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

 Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը
                                                                                                                                  
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար   
     Մրցույթ անցկացնելու օրը` 25.06.2012թ.

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ
       Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ
      Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
      Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
      Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ - գլխավոր ֆինանսիստ
      Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ
      Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

8. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետի տեղակալ
      Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

9. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ
       Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

10. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ   
        Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ.

11. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ.

12. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ.

13. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ
         Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

14. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
         Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

15. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

16. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

17. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ
         Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

18. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչության պետի տեղակալ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

19. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի պետ
         Մրցույթ անցկացնելու օրը` 26.06.2012թ.

20. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

21. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ   
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

22. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ  բաժնի պետ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

23. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային բաժնի պետ
         Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ

24. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ
       Մրցույթ անցկացնելու օրը` 27.06.2012թ


Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված  օրերին` ժամը 10.00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am  հայտարարություններ բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտի 1 հասցեում, քաղաքացիների ընդունելությունների սենյակում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ինտերնետային կայքէջում (mta.gov.am հայտարարությունների բաժին): 

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
  • թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի  Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը):
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը:
Փաստաթղթերն ընդունվում են Քաղաքապետարանի քաղաքացիների ընդունելությունների սենյակում (Արգիշտի 1 հասցեում` մուտքը  Գ.Լուսավորիչ փողոցի կողմից, հեռախոս (010) 514-221) կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.2, 429 սենյակ, հեռ. (010) 511-368, 511-371) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 9.00-ից 18.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է`  01.06.2012թ., ժամը 18.00-ն:
    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ Ժ/Պ Ս.ՄԱԿԱՐՅԱՆ