Պահոց

Հայտարարություն

23.05.2012

Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 30-ի
նիստի օրակարգի մասին

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի  մայիսի 30-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:


ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ


1.   Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած  զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին։
3.  Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
4.    Գույք ընդունելու մասին։
5.  Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
6.    Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
7.    Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
8.  Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
9.   Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող, Բուզանդի փողոցի հ.33/2 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանը և կաթսայատունը ու դրա զբաղեցրած հողամասն անհատույց օտարելու մասին։
11. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 99-ի N345-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
12. Երևանի համայնքային ենթակայության մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների անվանափոխության և դրանց կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
13. Երևանի Նուբարաշենի թաղային համայնքի <<Մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու  և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
14.   Գրիգոր Հարությունյանի անվամբ փողոց վերանվանելու մասին։

Երևանի քաղաքապետարան