Պահոց

Հայտարարություն

29.05.2012

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
                                        <<     >> ---------------- 2012 թվականի     N        -Ա

<<ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ>> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակին հարակից տարածքում 360.0քմ մակերեսով հողամասն անհատույց սեփականության իրավունքով <<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար։
2.Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել բացառապես <<Հրանտ Մաթևոսյան>>-ի տուն-թանգարան կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
 
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ>> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Անհրաժեշտությունը   
ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N1384-Ա որոշմամբ մշակութային կենտրոն կառուցելու նպատակով <<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամին Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքից անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է 600.0քմ մակերեսով հողամաս և Երևանի քաղաքապետի 04.11.2004թ. հ.2111-Ա որոշմամբ հիմնադրամին տրամադրվել է նշված հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով հողամասը։ Հողամասի նկատմամբ <<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամի օգտագործման իրավունքը պետական գրանցում է ստացել։
Սակայն ընթացքում կառուցապատման հետ կապված բարդություններ են առաջացել և հարցը հասարակական քննարկման առարկա է դարձել։
Տրամադրվող հողատարածքը գտնվում է տարածագնահատման 2-րդ գոտում, 1քմ  հողամասի կադաստրային արժեքը կազմում է 39 000 (երեսունինը հազար) ՀՀ դրամ, իսկ 360.0քմ մակերեսով  կադաստրային արժեքը՝ 14 040 000.0 (տասնչորս միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Հրանտ Մաթևոսյան>>-ի  տուն-թանգարան կառուցելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները   
Պուշկինի անվան զբոսայգու հարող տարածքում <<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամին 2004թ.-ին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է հողամաս, սակայն հաշվի առնելով տվյալ հողամասում կառուցապատման հետ կապված առաջացած բարդությունները, առաջարկվել է տրամադրել այլ տարածք։
Հայաստանի ճարտարապետների միությունում 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել հասարակական քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, <<Հրանտ Մաթևոսյան>> հիմնադրամի, Հայաստանի ճարտարապետների միության անդամների մասնակցությամբ և արդյունքում հավանություն է տրվել Աբովյան հրապարակին հարող տարածքում <<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային կենտրոնի ստեղծման նպատակահարմարությանը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
    <<Հրանտ Մաթևոսյան>>-ի տուն-թանգարան ստեղծումը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կազմակերպությունները և անձինք
Նախագծի մշակման գործում այլ կազմակերպություններ  կամ անձինք չեն ներգրավվել։
5. Ակնկալվող արդյունքը   
Հրանտ Մաթևոսյանի հիշատակի հավուր պատշաճի հավերժացումը՝ տուն-թանգարան ստեղծման միջոցով, ինչը հնարավորություն կընձեռնի նրա մշակութային և հասարակական ժառանգության ներկայացումը հանրությանը։
6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)     
Չկան։

   ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ>> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ  ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային-բարեգործական հիմնադրամին անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


           ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ>> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Հրանտ Մաթևոսյան>> մշակութային-բարեգործական հիմնադրամին անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: 


  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ