Սահմանվել է քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
Երևանի
քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին
ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների
ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց.
Երկուշաբթի
Ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
Ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան
Երեքշաբթի
Ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետի ժ/պ Օլգա Վարդանյան
Ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան
Չորեքշաբթի
Ժամը 14:00-16:00. Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
Ժամը 16:00-18:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան
Հինգշաբթի
Ժամը 14:00-16:00. Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյան
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան
Ժամը 16:00-18:00. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան
Ուրբաթ
Ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ժամը
16:00-18:00. Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժամումների մասով՝
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորած ստորաբաժանման
ղեկավարը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն