Հայտարարություն
13.06.2012
Հարգելի երևանցիներ,
հունիսի 15-ի առավոտյան ժամը 08:00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20:00-ն երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացու փողոց իջնող ճանապարհահատվածը:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարան