Պահոց

Հայտարարություն

25.06.2012

Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ. հունիսի 25-ի ժ.13:00-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթևեկելի գոտիներով։
Լենինգրադյան փողոցի հիշյալ ճանապարհահատվածի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային հոսքերի երթևեկությունը կազմակերպվելու է Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետև նաև՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան փողոց - Կիևյան կամուրջ ուղեգծով, որի իրականացման համար լրացուցիչ լուսացուցային կարգավորում է կազմակերպվել Ծիծեռնակաբերդի խճուղում, ինչպես նաև համապատասխան ժամանակավոր ճանապարհային նշաններ են տեղադրվել շինհրապարակին հարակից ճանապարհահատվածներում։
Պատճառած ժամանակավոր անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն