Պահոց

Հայտարարություն

27.06.2012

Մայրաքաղաքի թիվ 64, 11, 92 և 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 28-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարան