Պահոց

Հայտարարություն

28.06.2012

Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով ս/թ. հունիսի 29-ին, առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել  Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն