Պահոց

Հայտարարություն

04.07.2012

Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6-ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10-ին։
Հուլիսի 10-ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թթ. 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը։
Պատճառած անհանգստության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տրանսպորտի վարչություն