Պահոց

Հայտարարություն

06.07.2012

Հարգելի երևանցիներ,
հուլիսի 7-ին և 8-ին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել  նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ