Հայտարարություն
06.07.2012
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> ՀՀ օրենքի համաձայն հողի հարկ և գույքահարկ վճարող անձիք ազատվում են իրենց պատկանող գույքի 2008թ. հունվարի 1-ին նախորդող ժամանակաշրջանների համար չվճարված վերոնշյալ հարկատեսակների ապառքներից և հաշվարկված տույժերից ու տուգանքներից:
Իսկ սահմանված դեպքերում 2008-2010 թթ. համար գույքահարկի և հողի հարկի գումարները մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ֆիզիկական անձիք կազատվեն նաև 2008-2010 թթ. համար հաշվարկված տույժերի վճարումից:
Շտապե՛ք օգտվել օրենքով սահմանված արտոնություններից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ