Երևանի քաղաքապետարանում գործում է <<Թեժ գիծ>>
15.09.2009
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում
է, որ <<ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ>> ծրագրի շրջանակներում աշխատանքային
օրերին, ժամը 9:00-ից մինչև 18:00 գործում է <<Թեժ գիծ>>:
514-152
և 514-187 հեռախոսահամարներով կարող եք հաղորդել ցանկացած
տեղեկատվություն` Ձեր գրությունների և դիմումների կատարման ժամկետների
խախտումների, ինչպես նաև տեղ գտած այլ թերությունների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան