Պահոց

Հայտարարություն

27.07.2012

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի` Կ. Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական   աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն  երթևեկության համար կլինի փակ:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել  Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան