Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 12-ին արտահերթ նիստ գումարելու մասին
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 6762-Ա որոշմամբ.
2012 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N345-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
3. <<Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև բարեկամության մասին>> համաձայնագրի և ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև 2012-2014թթ. համար համագործակցության ծրագրի հաստատման մասին։
4. <<Երևանի պատվավոր քաղաքացի>> կոչում շնորհելու մասին։
5. <<Երևանի պատվավոր քաղաքացի>> կոչում շնորհելու մասին։
6. <<Երևանի պատվավոր քաղաքացի>> կոչում շնորհելու մասին։
Երևանի քաղաքապետարան