Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգի մասին

23.10.2012

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի  հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի  2-րդ  նիստը:

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N345-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
3. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
4. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
5. Պարույր Սևակի փողոցի հ.8 և Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/8 հասցեներում գտնվող  անշարժ գույքերի հասցեների տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին։
6. Երևան համայնքի սեփականությունը համարվող ոչ բնակելի տարածքն անհատույց օտարելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
8. Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու մասին։
9. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար վճար սահմանելու մասին։
10. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
11. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն, 2010 թվականի մայիսի 7-ի N107-Ն և 2010 թվականի նոյեմբերի 26-ի N158-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
12. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
13. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
14. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հունիսի 24-ի N258-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
15. Գույք նվիրելու մասին։
16. <<Երևանի սպորտ կոմիտե>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության թվով 25 հիմնարկների գործունեության դադարեցման մասին։
17. Հովհաննես Ինճիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:

Երևանի քաղաքապետարան