Պահոց

Հայտարարություն

05.11.2012

Երևանի քաղաքապետարանի <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ը  հայտարարում է մրցույթ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբում ծրագրի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրին և  ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի` www.yerevan.am պաշտոնական կայքում:
Հայտերը պետք է ուղարկվեն ashkhatakazm@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն` Adobe PDF ֆորմատով մինչև 2012թ. նոյեմբերի 23-ը, ժամը18.00-ն։
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

 <<Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ