Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի նիստի օրակարգի մասին
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N4-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
3. <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։
4. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին։
5. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
6. Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։
7. Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
8. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
12. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N345-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
13. Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները և այգիները սահմանելու մասին։
14. Գույք ընդունելու մասին։
15. Գույք ընդունելու մասին։
16. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
17. Մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանափոխման մասին։
18. Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
19. Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
Երևանի քաղաքապետարան