Պահոց

Հայտարարություն

05.12.2012

Երևանի քաղաքապետարանի <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ–ը  հայտարարում է մրցույթ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբում Իրավաբան /պայմանագրերի կառավարման մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցել ցանկացողները աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am կայքում:
Հայտերը պետք է ուղարկվեն vacancy@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2012թ. դեկտեմբերի 20-ը` ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1.    Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2.    Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3.    Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

<<Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ