Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես
10.12.2012
Երևանի քաղաքապետարանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների առթիվ հայտարարում է Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես։
Ցանկացողները ս/թ. դեկտեմբերի 15-ից մինչև 20-ը ներառյալ կարող են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից 12:00-ն դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն։
Լրացուցիչ տեղեկություների համար զանգահարել 514-197 հեռախոսահամարով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
մշակույթի և տուրիզմի վարչություն