Հայտարարություն 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 7974-Ա որոշմամբ՝
2012 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի N535-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին:
4. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
5. Գույք ընդունելու մասին։
6. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքն անհատույց օտարելու մասին։
Երևանի քաղաքապետարան