Պահոց

Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների

08.02.2013

Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում <<D>> կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։
<<D>> կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող <<B>> կամ <<C>> կարգի վկայական ունեցող վարորդների համար <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։
Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 67-44-30 կամ (093) 46-85-00 հեռախոսահամարներով։

Երևանի քաղաքապետարան