Հայտարարություն
08.03.2013
ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ,
Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում, հրապարակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարտի 23-ին և 24-ին կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:
Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, պետական և հասարակական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, համատիրություններին՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին:
Մաքրենք ու նաև մաքուր պահենք մեր քաղաքը:
Երևանի քաղաքապետարան