ԻՐԱԶԵԿՈՒՄ (ԾԱՆՈՒՑՈՒՄ)
Երևանի առաջին ավագանու առաջին նիստի և Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության անցկացման մասին
Սույնով
տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության
2009 թվականի մայիսի 7–ի հ.546–Ն և 547–Ն որոշումների՝ համապատասխանաբար
Երևանի առաջին ավագանու առաջին նիստը գումարվելու է 2009 թվականի հունիսի
8-ին, ժամը 11:00–ին՝ Երևանի ավագանու նստավայրում՝ Արգիշտիի 1 հասցեում,
իսկ Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողությունը՝ 2009 թվականի
հունիսի 11-ին՝ նույն հասցեում, նույն ժամին։
Ավագանու
առաջին նիստին և Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողությանը
մասնակցելու համար ավագանու անդամների գրանցումը կատարվում է «Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից` ժամը
10:00 - 11:00:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ»
պետական կառավարչական հիմնարկ