Հայտարարություն
10.04.2013
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի <<Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին>> N 626-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարվում է կառուցապատողը։
Հանձնաժողովի կազմում ներգրավվում են հետևյալ կողմերի ու մարմինների ներկայացուցիչները.
- կառուցապատողի (պատվիրատուի),
- կապալառուի (շինարարական աշխատանքներ կատարողի),
- տեխնիկական հսկողություն իրականացնողի,
- հեղինակային հսկողություն իրականցնողի,
- ըստ անհրաժեշտության՝ շահագործվող կազմակերպությունների (<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ, <<Երևան Ջուր>> ՓԲԸ, Երևանի ԳԳՄ և <<Արմենթել>> ՓԲԸ),
- ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության,
- ՀՀ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության,
- Երևանի քաղաքապետարանի,
- շահագրգիռ այլ կողմերի (որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է կառուցվող օբյեկտի հետագա շահագործման կամ տնօրինելու հանգամանքներով):
Երևանի քաղաքապետարան