Պահոց

Հայտարարություն

12.04.2013

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ - ծրագրի ղեկավարի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։ Մրցույթին մասնակցել ցանկացողները աշխատանքային նկարագրերին ևներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www․careercenter․am կայքում և <<Ազգ>> օրաթերթում։
Հայտերը պետք է ուղարկվեն vacancy@yerevan․am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը։
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն ` Adobe PDF ֆորմատով, միչև 2013թ․ մայիսի 3-ը, ժամը 18։00-ն։
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`

1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները։

Երևանի քաղաքապետարան