Հայտարարություն 2013 թվականի ապրիլի 17-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի ապրիլի 12-ի թիվ 1682-Ա որոշմամբ`
2013 թվականի ապրիլի 17-ին, ժամը 12.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
2. Երևան քաղաքի սեփականությունը համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
3. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի սեպտեմբերի 13-ի N299-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
4. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
5. Գույք օտարելու մասին։
6. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
7. Բաղդասար Արզումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
8. Էդվարդ Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
Երևանի քաղաքապետարան