Պահոց

Հայտարարություն

08.05.2013

Երևանի Սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններին կից հասարակական հիմունքներով  գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմում ընդգրկվելու վերաբերյալ

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարի 18.09.2006թ. հ.153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12,13-րդ ենթակետերի՝ Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմերում, կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն  մինչև  ս/թ. հունիսի 8-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-41-53 հեռախոսահամարով։

Սոցիալական ապահովության վարչություն