2009թ. հունիսի 18-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ
15.06.2009
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Երևանի ավագանու նստավայրում (ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում) 2009թ. հունիսի 18-ին, ժամը 11.00-ին գումարվելու է Երևանի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.
1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում:
2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
3. Ավագանու կանոնակարգի ընդունում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ