Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստի մասին

01.06.2013

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 14-ի <<Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին>> N1 արձանագրությունը, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի  համապատասխան ՝ 2013 թվականի  հունիսի 8-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1), 5-րդ հարկի  դահլիճում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։

2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։

3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների  կազմավորում։

4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։

5. Երևանի ավագանու հերթական նիստի  գումարման օրվա սահմանում։

Երևանի քաղաքապետարան