Երևանի քաղաքապետի որոշումը Երևան քաղաքի 2014թ. բյուջետային գործընթացն սկսելու մասին
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<<26>>հուլիսի 2013թ., N 3725-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ
ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Երևան քաղաքի 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով.
1. Հաստատել Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1)
2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ
բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած
նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝
հաշվարկ-հիմնավորումները,
2) Երևան քաղաքի 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի
Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջները,
մասնավորապես՝ Երևան քաղաքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները։
3.
Հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալներին, Երևանի գլխավոր
ճարտարապետին, խորհրդականներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝
1)
2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի
առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր
հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
2) ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացումը,
3)
15-օրյա ժամկետում սահմանված կարգով պատվիրել 2014 թվականին նախատեսվող
կապիտալ բնույթի ծախսերի նախագծանախահաշվային փաստաթղթերը։
4.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝
զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի
շեղումների վերաբերյալ։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված
ստորաբաժանումների ղեկավարների վրա։
6. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ժամանակացույց
Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման