Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգի մասին

02.09.2013

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2013  թվականի  սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի  1-ին   նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

2013 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
3. Դրամական փոխհատուցում տրամադրելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի ապրիլի 5-ի N629-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
4. Արամ Սաթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Գևորգ Մուշեղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
6. Անտոն Քոչինյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի  N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
8. <<Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը>> հաստատելու մասին։
9. Գույք նվիրելու, Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով գույք հանձնելու և <<Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին։
10. <<Թիվ 7 պոլիկլինիկա>> փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման մասին։
11. <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության <<Նոր Արաբկիր>> առողջության կենտրոն>> դուստր փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության մասին։
12. Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից  հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները սահմանելու մասին։
13. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում  կատարելու մասին։
14. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N558-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
15. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
16. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի N69-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման  ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին։
17.  Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
18. Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
19. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N580-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին։
20. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
21. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
22. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N232-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ