Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ին արտահերթ նիստ գումարելու մասին

05.09.2013

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 4410-Ա որոշմամբ.
2013  թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 14.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման և դրանց վերաբերյալ Երևան քաղաքի ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին հարցը.
2) Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին հարցը.
3) հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցը.
4) Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 232-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

Երևանի քաղաքապետարան